«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մայիսի 10-ին նախընտրական քարոզարշավ է իրականացնում Աբովյանում։

Քարոզարշավի շրջանակներում նախատեսված է հանրահավաք։

Սպասվում է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթը։

Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ին և կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Քվեարկությունը տեղի կունենա հունիսի 7-ին։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 17 կուսակցություն և երկու դաշինք։