Կարող ենք իրականություն դարձնել ժողովրդի սպասումները։ Մենք փորձ ունենք, հնարավորություններ ունենք, թիմ ունենք, ծրագիր ունենք։ Քաղաքացիներին մնում է միայն գնալ ընտրությունների և քվեարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին՝ հնարավորություն ստեղծելով երաշխավորված խաղաղության հայեցակարգը կյանքի կոչելու համար։ Այս մասին մայիսի 10-ին Աբովյանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Չլինող հարց չկա աշխարհում, կապ ունի միայն մարդը, անձը, գիտելիքը, սրտացավություն և արդյունավետությունը։ Բոլոր խնդիրները լուծելի են, եթե կա միասնականություն։ Շատ կարևոր է հաղթահարել ներքին թշնամանքը։ Մենք մեր խոստացածից տասնապատիկ ավելին կանենք, քանի որ դրա համար ունենք բոլոր հնարավորությունները։ Ես չեմ խոստանում մի բան, որը չեմ կարող անել։

Բոլորն էլ աշխատավոր մարդիկ են և իրենք ուզում են, որ իրենք լավ ապրեն։ Մարդիկ խաղաղություն և ապագայի հանդեպ հույս են ուզում»,- ընդգծել է Ծառուկյանը։

Նա հիշեցրեց, որ Կոտայքի մարզում կանգնեցնում է Հիսուս Քրիստոսի արձանը՝ որպես ազգային միասնության և հաշտության խորհրդանիշ։ Նրա խոսքով՝ դրա շնորհիվ Հայաստանն ավելի ճանաչելի կդառնա ամբողջ աշխարհում։

Ծառուկյանն հայտարել է սպասվող դրական փոփոխությունների մասին՝ նշելով, որ դեպի Կոտայքի մարզ և առհասարակ Հայաստան զբոսաշրջային հոսքերի կտրուկ աճի շնորհիվ կբարձրանան տեղի բնակչության եկամուտներն ու բարեկեցությունը։