Ես ձեր կուսակցությանը չեմ հավատում։ Այս մասին, այսօր՝ մայիսի 11–ին, ՔՊ–ի քարոզարշավի ժամանակ, երևանյան բակային տաղավարներից մեկում դիմելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին և Ֆինանսների նախագահ Վահե Հովհաննիսյանին, ասաց տարեց մի բնակիչ և պարզաբանեց իր խոսքը։
«44-օրյա պատերազմի ժամանակ Պուտինը Մոսկվայից ասեց՝ Նիկոլ, դադարեցրու պատերազմը։ Դա հոկտեմբերի 5–ին էր, չդադարեցրեց։Հետո ամսի 18–ին ասեց՝ Նիկոլ, դադարեցրու պատերազմը, չդադարեցրեց, 5000 զոհ ենք ունեցել»։
Արսեն Թորոսյանը նկատեց, որ 5000 զոհ չենք ունեցել, դա սուտ տեղեկատվություն է. ««Ամեն մի հայի կյանքը կարևոր է, ինչի՞ ենք ասում 5000, մոտ 3800 զոհ է եղել։ Այդ զոհերը ո՞վ է տվել, մե՞նք ենք սպանել այդ մեր հայրենակիցներին, ադրբեջանցիներն են սպանել, իրենք են հարձակվել մեզ վրա , մենք պաշտպանվել ենք։ Իմ եղբայրը էդ պատերազմում զոհվել է,ես եմ սպանե՞լ իմ եղբորը։
Էդ որ ասում եք՝ Պուտինն ասաց՝ պատերազմը դադարեցրեք, մենք երեք հատ հրադադարի պայմանագիր ենք հնչել, մի հատ Մոսկվայում, մի հատ Ժնևում, մի հատ էլ Վաշինգտոնում, ու Ադրբեջանն է, որ չի պահպանել այդ հրադադարի պահպանները։
Պուտինը միջնորդի իր դերը չկատարեց, խաղաղապահներին էլ էր Պուտինը բերել, որ թողեց, որ Ղարաբաղը դատարկվի»։
Տաղավարում նստած բնակիչներից մեկը հիշեցրեց, որ Հայաստանի վարչապետը Պրահայում հայտարարեց, որ Արցախը Ադրբեջանի կազմում է, դրա համար էլ ռուս խաղաղապահները չպաշտպանեցին Արցախը։ «Ո՞վ էր Նիկոլի լեզվից քաշում, որ կանգնի ասի՝ Ղարաբաղն Ադրբեջան է»,–ասաց նա։
Արսեն Թորոսյանն արձագանքեց. «Մենք Պրահայում ճանաչել ենք մեր տարածքային ամբողջականությունը։ Գիտե՞ք՝ ինչի ենք ճանաչել, որովհետև երբ որ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը հարձակվեց մեզ վրա, ու ՀԱՊԿ-ը և Ռուսաստանը պետք է երկկողմ պայմանագրով և հավաքական պայմանագրով գային, պաշտպանեին մեր տարածքը, Պուտինը, և Ռուսաստանի Դաշնությունը, իրենք ասացաին՝ մենք չգիտենք, դա ձեր սահմանն է, թե ձեր սահմանը չէ, դուք սահման չունեք ընդհանրապես։
Մենք ասել ենք, որ մենք մեր երկրին՝ Հայաստանի Հանրապետությանը տեր ենք, որովհետև եթե Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը մենք չճանաչենք, այսօր Հայաստանը չէր լինելու դրա պատճառով։ Որովհետև Ադրբեջանը հարձակվում էր Հայաստանի վրա, մեր հավաքական հակաօդային պաշտպանությունը չէր միանում, որ պիտի միանար մեր դաշնակցի կողմից, մեր երկկողմ համաձայնագիրը չէր աշխատում։ Բա մեր տարածքային ամբողջականությունը չպաշտպանե՞նք»։
Մեր տարածքը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքն է, Ղարաբաղը չի եղել միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածք»։
Բնակիչը չէր հանդարտվում և մեղադրեց իշխանություններին Արցախն անտեր թողնելու մեջ։
Արսեն Թորոսյանն էլ հակադարձեց. «Մենք ամեն հնարավորություն օգտագործում ենք գերեվարված մեր հայրենակիցներին բերելու համար։ 200 հոգուց ավել վերադարձել են։ Բոլորին էլ հետե ենք բերելու, բայց դրա համար խաղաղություն է պետք, ուրիշ ձև չկա։ Արդեն երկու տարի կրակոց չկա սահմանին»։ Սրանից վրդովվեց ներկաներից մեկը, ով Արցախից էր. «Ո՞նց չկա։ Երեք պատերազմ եք բերել, դուք, չեք ամաչո՞ւմ»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։











