Երևանի բակերից մեկում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ իրավիճակը լարվեց, լեզվակռիվ սկսվեց բնակիչներից մի քանիսի և ՔՊ–ականների միջև։

«Կարգին պահեք ձեզ, լեզվիդ ես տալիս»,–ասաց բնակիչներից մեկը։

Տարեց կանանցից մեկը հորդորեց չսրել իրավիճակը. «Դուք գնացեք, որ իրենք էլ գնան, ինչի՞ եք կռիվ սարքում, չի կարելի։ Քֆուր տալ չի կարելի»,–ասաց նա։

Բնակիչներից մեկն էլ հակադարձեց. «Բայց մենք քֆուր տվե՞լ ենք, մենք էլ ենք էս թաղից ու քֆուր չենք տվել։ Ես հարց ունեի, կարելի՞ էր հայհոյել»։

Բակում ներկա ոստիկանը հանդարտեցրեց բնակիչներին։

Մանրամասները՝ տեսանյութում