Երևանի ամենամեծ շինհրապարակում՝ Defanse Housing–ում ակտիվ շարունակվում է կառուցապատումը՝ ձևավորելով նոր քաղաքաշինական պատկերն ու մոտեցումները։ Շուրջ 140 հեկտար տարածքի վրա զրոյից կառուցվող թաղամասում առաջնային են բնակիչների հարմարավետությունն ու բնության հետ ներդաշնակ միջավայրը։
Համալիրի առաջին փուլի շինարարական աշխատանքներն արդեն տեսանելի արդյունքներ են տալիս։ Կառուցվող 66 բնակելի շենքերից տասի շինարարությունը կավարտվի առաջիկա 2-3 ամսում, որից հետո կավարտվեն մնացած շենքերը շինարարական աշխատանքները։ Այս փուլում մեծ ծավալով ընթանում են նաև շենքերի երեսպատման և ապակեպատման աշխատանքները, ինչի շնորհիվ ձևավորում է Defanse Housing թաղամասի ճարտարապետական դիմագիծը։ Միայն միջբակային տարածքները զբաղեցնում են մոտ 8 հեկտար մակերես, իսկ շենքերի միջև հեռավորությունը շուրջ 100 մետր է, ինչը ապահովում է բաց ու ազատ միջավայր բնակիչների համար։
Defanse Housing–ում կիրառվում են ժամանակակից շինարարական լուծումներ։ Շենքերի արտաքին երեսպատումն իրականացվում է օդափոխվող ֆասադային համակարգերով, տեղադրվում են ալյումինե պատուհաններ, իսկ աշխատանքներում ներգրավված են ոլորտի առաջատար ընկերությունները։ Շենքերում արդեն տեղադրվում են բարձր ֆունկցիոնալությամբ վերելակներ, որոնցում կիրառված նյութերն ու տեխնոլոգիական լուծումները Հայաստանում օգտագործվում են առաջին անգամ։
Defanse Housing–ի առանձնահատկությունը միայն ընդարձակ միջբակային տարածքները, յուրօրինակ ֆասադներն ու իր ուրույն ոճով առանձնացող շենքերը չեն։
Թաղամասի խորհրդանիշներից է համաքաղաքային նշանակությամբ կենտրոնական անտառ-պուրակը, որը տարածվում է շուրջ 40 հեկտար մակերեսի վրա։ Իսկ կենտրոնական անտառ-պուրակի գլխավոր զարդը լինելու է Հայաստանի ամենամեծ գունաձայնային և լազերային շատրվանային համալիրը։ Համակարգը նախագծված է այնպես, որ այցելուները կարողանան այն դիտել հատուկ ընդարձակ դիտահարթակներից՝ ամբողջությամբ զգալով շատրվանային համալիրի մասշտաբն ու տեսողական ազդեցությունը։ Իր տեխնիկական հագեցվածության և բարեկարգ միջավայրի շնորհիվ համալիրը հյուրընկալելու է փառատոներ և համերգային ծրագրեր:
Defanse Housing–ն ապացուցում է, որ ժամանակակից քաղաքաշինությունը կարող է լինել միաժամանակ և՛ մոնումենտալ, և՛ բնության հետ ներդաշնակ։











