Իրավապահները մանրամասն քննություն կիրականացնեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական պաստառը պատռելու համար բերման ենթարկված և ավելի ուշ մահացած գտնված քաղաքացու մահվան փաստով։ Բացի այդ, մենք ծառայողական քննություն ենք անցկացնում՝ հասկանալու համար, թե արդյոք իրականացվել են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը։ Այս մասին մայիսի 18-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ, հայտարարել է արձակուրդում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ քաղաքացու նախնական զննման և բուժման առաջնային գործողություններն իրականացվել են։

«Ամեն դեպքում իրավապահները մանրամասն քննություն կիրականացնեն»,- նշել է նա։ Ավանեսյանը պարզաբանել է, որ որպես իրավաբան չի մեկնաբանի այս դրվագը, քանի որ հանդես է գալիս որպես առողջապահության նախարար։ Նա հայտնել է, որ միջադեպի մասին իմացել է անմիջապես։ «Բայց ես չեմ կարող ասել, թե որտեղ է տեղի ունեցել դեպքը և քանի տարեկան է քաղաքացին։ Քննչական կոմիտեն այդ տեղեկատվությունը կներկայացնի»,- եզրափակել է Ավանեսյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի քննչական կոմիտեն նախկինում ինքնասպանության հասցնելու մեղադրանքով քրեական գործ էր հարուցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական պաստառը պատռելու համար կալանավորված տղամարդու նկատմամբ։ Ավելի ուշ նրան մահացած էին գտել Նուբարաշենի հոգեբուժական կենտրոնում։