ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, ով գլխավորում է «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը, իր համախոհների հետ միասին մարտի 18-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հայաստանի Գլխավոր դատախազություն։
Արման Թաթոյանն ավելի վաղ ձայնագրություն էր հրապարակել, որում, ինչպես ինքն էր պարզաբանել, լսվում է, թե ինչպես է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոսը, ով կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Արմավիրի ավագանու անդամ է, ուսանողներին ստիպում մասնակցել քարոզարշավին։
Նա հավելել է, որ այս և նմանատիպ այլ դեպքերը կազմակերպված են իշխանության կողմից՝ ամենաբարձր մակարդակով։ Թաթոյանը նաև կոչ է արել իրավապահներին ձերբակալել արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա խորհրդական Լիլիթ Մակունցին, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին և կառավարող կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Արայիկ Հարությունյանին։











