«2020 թվականին մարտական գործողությունների սկսվելուց մի քանի ժամ անց 50 կմ երկարությամբ ավտոշարասյուն էր շարժվում Ղարաբաղից դեպի Հայաստան։ Այն մարդիկ, ովքեր մոտենում և ինձ ասում են, թե ես ծախել եմ Ղարաբաղը, պատասխանե՞լ են դրան»։ Դրա մասին մայիսի 18-ին Երևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է արձակուրդում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է երկրում այժմ իշխող «ՔՊ» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։
«Հիմա նրանք խաղ են անում զոհերի թվի հետ։ Ես կոչ եմ անում հիմնավորել այդ թիվը, դուք պարտավոր եք դա անել, քանի որ իրավունք չունեք մանիպուլյացիա անելու, քանի որ դա նշանակում է, որ դուք ուզում եք նվաստացնել մեր նահատակների զոհողությունները, որոնց շնորհիվ մենք այսօր ունենք պետություն, ազատություն, ժողովրդավարություն»,- նշել է Փաշինյանը։
Այնուհետև նա բարձր տոնայնայնությամբ կրկին քննադատության ալիք է տեղացել ընդդիմության հասցեին.
«Զարուհի՛, ինչի՞ մասին ես խոսում։ Սերժին ու Ռոբերտին ծախված, սրիկա՛, գետինը մտնես դու, գնա Վարդանիկին պաշտպանիր, սրիկա՛, էժանագի՛ն, կաշառակե՛ր։ Հետո պարզվեց, որ դուք ձեր ծախու շեֆ Ռաֆոյի հետ ամեն անգամ մարդկանց տարել եք պարտության, դուք բոլորդ ծախու ընդդիմություն եք եղել՝ դու, Լևոնը, Րաֆֆին, Վազգենը և մյուսները։ Դուք ծախու ընդդիմության ներկայացուցիչներ եք։ Դուք վճարվել եք Սերժի ու Ռոբերտի կողմից, որպեսզի ամեն անգամ ժողովրդին տանեք պարտության։
Հեղափոխությունը կարող էր տեղի ունենալ ոչ թե 2018 թվականին, այլ 2003-2004 թվականներին, եթե Լևոնը, Րաֆֆին, Զարուհին և նրանց նման սրիկաները նախապես գործարքի չգնային իշխանության հետ։ Դուք պետք է պատասխանեք այն հարցին, թե ինչո՞ւ հեղափոխությունը տեղի ունեցավ 2018 թվականին։ 1996 թվականից ժողովուրդը երազում էր լինել իշխանության տերը։ Մի՞թե ժողովուրդը ոտքի չկանգնեց 1996 թվականին, 1998 թվականին, 2000 թվականին, 2003 թվականին կամ 2008 թվականին։ Ինչո՞ւ հեղափոխությունը չեղավ 2013 թվականին։ Որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանը՝ որպես ծախու սրիկա, մի քանի կոպեկի դիմաց իր ձայները տվեց Սերժին։ Սրանք միևնույն մաֆիայի ներկայացուցիչներն են։
Վազգեն Մանուկյան, Զարուհի Փոստանջյան, Րաֆֆի Հովհաննիսյան, ձեր ողջ բանդան վճարվում էր իշխանության կողմից և ամեն անգամ ժողովրդին տանում էր պարտության։ Եկել է ամբողջ ճշմարտությունն ասելու ժամանակը»,- հավելել է Փաշինյանը։











