Եթե իրավապահ մարմիններն ուզում են ինձ հերոսացնել, թող գան իմ հետևից։ Մայիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։
«Ես անձնական շահից ելնելով ոչինչ չեմ անում, ոչ մի հանցանք չեմ գործել, ոչ մեկին կաշառք չեմ տվել»,- նշել է նա։
Ծառուկյանը հայտնել է, որ զգուշացրել է հարազատներին այն մասին, որ իշխանությունները կարող են նախաձեռնել ժամանակավոր գործընթացներ, հետաքննություն, որոնք կարող են տևել ոչ ավելի, քան 1–2 ամիս։ Նա համոզմունք է հայտնել, որ իշխանություններն իր դեմ ոչինչ գտնել չեն կարողանա։











