Ես պողպատե մանդատ եմ ստացել դեռ 2021 թվականին հենց Եղվարդում։ Դրա մասին մայիսի 26-ին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է ներկայում երկրում իշխող «ՔՊ» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։
Նա ընտրողներին ցույց է տվել մուրճը և հայտարարել, որ չի պատրաստվում այն վերադարձնել նրանց։
«Ես բերել եմ այն՝ հաստատելու իմ լիազորությունները, որովհետև առջևում «Արարատցեմենտ» գործարանն է, որի ապօրինի սեփականաշնորհումն արդեն ապացուցված է, և գործարանը պետք է վերադարձվի պետությանը։
2021 թվականին ընդդիմությունը կասկածում էր, որ ես մինչև 2026 թվականը վարչապետ կլինեմ։ Հիմա ես որպես վարչապետ կանգնած եմ ձեր առաջ, և դա պողպատե մանդատի գործողության շնորհիվ է։
Այսօր տասնյակ լրտեսներ, օտարերկրյա գործակալներ գտնվում են բանտերում։
Այսօր զինված գործողություններ նախապատրաստած անձինք կալանքի տակ են։ Նույնիսկ եթե նրանք հոգևորականության ներկայացուցիչներ են, դա կարևոր չէ. նրանք փորձել են ապակայունացնել իրավիճակը Հայաստանում, և բոլորը պետք է կրեն իրենց պատասխանատվությունը։
Սակայն պողպատե մանդատի գլխավոր թիրախը՝ Ռոբերտ Քոչարյանը (նկատի ունի Հայաստանի երկրորդ նախագահին – խմբ.), դեռևս ազատության մեջ է։
Այս մուրճի օգնությամբ 2021 թվականից ի վեր մենք ջարդել ենք բազմագլուխ հրեշի գլուխները, և մնացել են վերջին գլուխները՝ ի դեմս եռագլուխ լրտեսական պատերազմի կուսակցության»,- նշել է Փաշինյանը։











