Մենք ունենք Հայաստանի վարչապետի 4–5 թեկնածու։ Մայիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։
«Մեր թիմում կան վարչապետի, ինչպես նաև փոխվարչապետի և նախարարների պաշտոնների թեկնածուներ։
Ես ունեմ համախոհներ, կրթված և կայացած մարդիկ, որոնք հայտարարել են, որ իրենց համար գլխավորը ոչ թե պաշտոնն է, այլ պետության շահերն ու արդյունքները», — ընդգծել է Ծառուկյանը։











