«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները՝ Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, հանդիպում են անցկացնում Ստեփանավանի բնակիչների հետ։

Քոչարյանին դիմավորել են աղ ու հացով։

Դաշինքի առաջնորդը և թիմի անդամները կարմիր վարդեր են խոնարհել ընկած հերոսների հուշահամալիրում։

Քաղաքական գործիչը զրուցել է քաղաքի բնակիչների հետ, պատասխանել հայ-ռուսական հարաբերությունների, ներքաղաքական իրավիճակի, ինչպես նաև բնակչությանը հուզող տեղական խնդիրների վերաբերյալ հարցերին, որոնցից էր Ստեփանավանից գյուղեր և Վանաձոր տրանսպորտի բացակայությունը։

«Մենք ուզում ենք, որ նախկին խիստ նախագահը վերադառնա»,- նշել է ստեփանավանցին։ «Խիստ՝ բայց արդար»,- արձագանքել է Քոչարյանը։