Երեկ մենք տեսանք, թե ինչպես է Հանրային հեռուստաընկերությունով ընթանում քաղաքական ուժերի բանավեճը, դա բանավեճ չէր, հայհոյախառն կռիվ էր, որտեղ բացի հայհոյանքները նաև կային ինչ-որ խոսակցություններ Հայաստանի անվտանգության մասին, որը բացարձակապես Հայաստանի անվտանգության մասին չէր։ Այս մասին այսօր՝ հունիսի 1–ին Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցությանղ եկավար Էդմոն Մարուքյանը։
«Ես ուզում եմ մեր ժողովրդին այս բանավեճի օրինակով ցույց տալ, թե եթե հանկարծ պառլամենտ անցնեն միայն այդ ուժերը, ինչպիսի պառլամենտ եք դուք ունենալու։ Հետո չգաք ասեք՝ վայ բա էս ինչ եղավ, վայ բա ոնց եղավ։ Աախր ակնհայտ է, դուք տեսնում եք՝ ինչ է կատարվում։
Հաջորդը, «Եվրանյուզով» հրապարակել են ինչ-որ հարցում, որը իրականացվել է հայկական մի սոցիոլոգիական ընկերության կողմից և ըստ այդ հարցման խայտառակ տվյալներ են հրապարակել, որ իբր իշխանությունը 65% - ով հաղթում է և դե ընդիմադիր ինչ-որ ուժեր են անցնում, բայց կարծում եմ արդեն անիմաստ է քննարկել, թե ով է անցնում, ոնց է անցնում։
Մենք համարում ենք սա պրոպագանդայի մի հատված, այսինքն մարդկանց քարոզել անհուսություն, որ դե իշխանությունը արդեն հաղթել է, և որ մարդիկ դրանից վախենան, չգնան ընտրության, համարեն, որ անհույս է, անիմաստ է։ Մենք այստեղ ենք, սիրելի հայրենակիցներ, ձեզ ուղերձ տալու, որ բացարձակապես մի նայեք որևէ հարցման, դուք անպայման գնացեք ընտրական տեղամասեր։
Բացարձակապես չհավատաք մինչև ընտրություններ հրապարակված հարցումներին, դուք ուղղակի գնացեք ընտրական տեղամաս և թիվ 19 քվեաթերթիկով այնպես քվեարկեք, որ խորհրդարանում լինեն բազմաթիվ ուժեր, որի արդյունքում կձևավորվի կոմպրոմիսային կառավարություն՝ կոմպրոմիսային վարչապետով և կարգելվի երրորդ ժամկետի Նիկոլ Փաշինյանի ընտրվելը։
Սա է պատճառը, որ մենք ձեզ կոչ ենք անում քվեարկել թիվ 19 քվեաթերթիկով, որովհետև անգամ, եթե «Եվրանյուզի» ուսումնասիրությունը ճիշտ դուրս գա, այդ պարագայում գոնե դուք հաշվետվություն պահանջող, կառավարությանը հակակշռող խորհրդարանական խմբակցություն կունենաք։
Քվեարկելով մեր օգտին, դուք կանխելու եք այդ 65% անց խայտառակությունը, կանխելու եք հայհոյախառն բանավեճերը, այլ դուք բերելու եք իրական գաղափարական բանավեճ»,– հայտարարեց Մարուքյանը։











