Այսօր` մայիսի 6-ին, ընտրություններն սկսվելուն պես կաթվածահար վիճակում է գտնվում Գյումրի-Երեւան երթուղին. ժամը 16:00-ի դրությամբ Գյումրիի ավտոկայանում հավաքված են եղել մոտ 60 քաղաքացիներ, ովքեր նշել են, որ արդեն երեք ժամ է, ինչ միկրոավտոբուսները չեն գործում: Գյումրեցիները NEWS.am-ի Շիրակի թղթակցին պատմել են, որ միկրոավտոբուսները հանվել են բնակիչներին տեղամասեր տեղափոխելու համար: Մինչ նշված ժամանակահատվածը ավտոկայանում հավաքվածների փոխանցմամբ, աշխատել է 3 միկրոավտոբուս: Նրանք նշել են, որ նորմալ ուղեւորափոխադրումներ չի իրականացվում նաեւ քաղաքային երթուղիներում:
Գյումրի-Երեւան միկրոավտոբուսները ծառայել են ընտրողներին տեղամասեր հասցնելու համա
Տեղադրություն











