YouTube-ում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ հստակ երեւում է, թե ինչպես է ընտրողը բաց քվեարկում ի օգուտ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության: Տեսանյութում երեւում է, որ ընտրելու նշանը ընտրողը դրել է ԲՀԿ-ի դիմաց:
Դեպքը տեղի է ունեցել Առինջի թիվ 28/28 ընտրատեղամասում, որտեղ, ի դեպ, իր քաղաքացիական պարտքն է կատարել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:











