Փրկարար ծառայությունը որոնողափրկարարական աշխատանքները չի դադարեցնում՝ ջրասուզակների ներգրավմամբ Փամբակ գետի երկայնքով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։
«Իրականացվում են լայնածավալ աշխատանքներ։ Մայրիկի հետ այս պահին հոգեբաններն են աշխատում, որովհետև հոգեբանական վիճակը բավականին ծանր է»,- նշեց մարզպետը։
Անդրադառնալով խողովակի վրայով անցնելու փաստին, Արեն Մկրտչյանն ասաց. «Սա հիմնական կամուրջն է, որն անվտանգ է, նախատեսված է անցնելու համար։ Ծնողներն ու ուսուցիչները երեխեքին զգուշացրել են, որ այդ խողովակի վրայով չանցնեն»։
Նշենք, որ այսօր առավոտյան ջրասուզակը հայտնաբերել է 2 օր առաջվանից փնտրվող քույրերից մեկին՝ 7-ամյա աղջկան։ Այժմ փրկարարները փնտրում են նրա 13-ամյա քրոջը։











