Սկանդալային երգչուհի Լեդի Գագան հայտնվել է հայտնի մուլտսերիալ «Սիմփսոնների» եզրափակիչ 23-րդ տարեշրջանում: Աստղը խաղացել է ինքն իր դերը:

Նկարված Գագան նախկինում էլ է հայտնվել հեռուստաշոուում, սակայն մինչ այժմ չի մասնակցել ձայնագրությանը: «Ես մի փոքր անառակի դեր եմ խաղացել: Խնձորն իմ արտիստական ծառից այնքան էլ հեռու չէր ընկել», - ասել է երգչուհին` մեկնաբանելով կատարված աշխատանքը: 

Մուլտսերիալում Լեդի Գագան գալիս է  Սփրինգֆիլդ, որպեսզի աջակցի Լիզային, սակայն նրա մոտ ոչինչ չի ստացվում:
Հատվածն անվանվել է «Lisa Goes Gaga», եւ պետք է էկրաններին հայտնվի մայիսի 20-ին: 

«Այդ կերպարները վախեցնելու աստիճանի համոզիչ են, անկեղծ, խենթ ու ծիծաղելի, նրանք այն բանի հիշեցումն են, թե որքան կարող է հումորն անկեղծ լինել: Կարող եմ ասել, որ դա իմ կյանքում արված ամենալավ բաներից մեկն է:  Իմ հայրը երեւի 80 հրավառություն կարձակի օդում, երբ դրվագը հայտնվի եթերում», - տպավորություններն է պատմել Գագան, հաղորդում է NEWS.BCM-ը:

«Սիմփսոնները» փրայմթայմում ամենաերկարատեւ շոուն է: Մուլտֆիլմում տարբեր ժամանակներում հայտնվել են U2-ը, Coldplay-ը, Metallica-ն, Փոլ Մաքքարթնին եւ այլ համաշխարհային արտիստներ: