Արարատի մարզի Այգավան համայնքի մոտ երեկ երեկոյան տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհվել է նույն ընտանիքի 3 անդամ, ևս 4 մարդ ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Զոհվածներից ՍԵդա Ղուկասյանը, իր քրոջ Բելլայի, նրա որդու և հարսի հետ Փոքր Վեդիից մեկնում էին Արարատ գյուղ, երբ ճանապարհին տեղի ունեցած բախումից հետո նրանց ավտոմեքենան բռնկվել է։ Ընտանիքի երեք անդամները զոհվել են, իսկ հարսը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

Ծանր վիրավորների թվում են նաև Այգավանի բնակիչ ամուսիններ, որոնք գնում էին իրենց խաղողի այգի մշակման աշխատանքներ իրականացներու նպատակով։

Վթարի հետևանքով տուժած Հարություն Ռուստամյանի բարեկամը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ամուսիններն ունեն երկու անչափահաս երեխա՝ 6 ամսական և 7 տարեկան։

Մանրամասները՝ տեսանյութում