Կիրակի օրը հրաժարական ենք տալու։ ՀՀ Կառավարության հուլիսի 30-ի նիստում այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա պարզաբանել է, որ սա իններորդ գումարման Խորհրդարանի ձևավորման հետ կապված վերջին նիստն է։

Փաշինյանը հավելել է, որ Կառավարության հրաժարականից հետո Հայաստանի նախագահը վարչապետ կնշանակի խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին։ «Մենք ներկայիս կազմով վերջին անգամ ենք նիստ անցկացնում», - նշել է վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին կատարած աշխատանքի համար։