Ընդդիմությունից խորհրդարանի փոխխնախագահի թեկնածուի ընտրության հարցով իշխանությունների քվեարկությունը ենթադրում է պարտավորություն, այլ ոչ թե լոկ քաղաքական բանավեճ։ Օգոստոսի 4-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, փոխնախագահի թեկնածու Արամ Վարդևանյանը։
Նա պարզաբանել է, որ հակառակ դեպքում դա կնշանակի Սահմանադրության կամքի արգելափակում։ «Բայց ես հասկանում եմ, որ սա ի վերջո քաղաքական գործընթաց է, և իրադարձությունների ցանկացած զարգացում պետք է հաշվի առնել», — նշել է Վարդևանյանը։
«Փոխնախագահի պաշտոնում իմ թեկնածության առաջադրումը «Ուժեղ Հայաստանի» որոշումն էր, և ես հարգում եմ այն, ինչպես քաղաքական թիմի բոլոր մյուս որոշումները», — պարզաբանել է պատգամավորը։
Նա հավելել է, որ դժվարությամբ է պատկերացնում իշխող ուժի գործընկերների հետ (նկատի ունի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ԱԺ նախագահին և երկու փոխնախագահներին — խմբ.) համագործակցությունը։
Վարդևանյանը նշել է, որ փոխնախագահի կարգավիճակը որոշակի առանձնահատկություններ է ենթադրում խորհրդարանական դիվանագիտության ոլորտում, այդ թվում՝ քաղբանտարկյալների և մարդու հիմնարար իրավունքների խախտումների տեսանկյունից։
Նա անհանգստություն է հայտնել Հայաստանում և երկրի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ նշելով, որ նույն զգացողությունն ունեցել է նաև 2021 թվականին։











