Կաննում այսօր` մայիսի 16-ին, կայացել է հայտնի կինոփառատոնի բացումը, որի «Գրան պրին» իր հեղինակությամբ երկրորդ է համարվում «Օսկարից» հետո:

Ներկա փառատոնի խորհրդանիշը դարձել է դերասանուհի Մերիլին Մոնրոն, հենց նրա նկարն են տեղադրել կինոդիտման պաստառի վրա: Փառատոնի ժյուրիի գլխավորը իտալացի ռեժիսոր Նանի Մորետտին է:

Փառատոնը մեկնարկում է «Լիալուսնի թագավորությունը» ֆիլմով, ընդհանուր առմամբ կցուցադրվի 22 ֆիլմ:

Կաննի կինոփառատոնը կվարի Բերենիս Բեժոն, ով խաղացել է գլխավոր դերը «Արտիստը» ֆիլմում: Փառատոնը կավարտվի մայիսի 27-ին:

Փառատոնին կմասնակցի նաեւ Հայաստանի պատվիրակությունը` Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի գլխավորությամբ: