Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ քաղաքական ու հասարակական գործիչներն այսօր՝ սեպտեմբերի 2–ին, ծաղիկներ են խոնարհել Եռաբլուրում «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ՝ ի հիշատակ պատերազմներում զոհված զինծառայողների:
Նշենք, որ այս տարի Արցախի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձն է:
Եռաբլուր այցելողների թվում են Արցախի ԱԺ փոխխոսնակ Գագիկ Բաղունցը, պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և այլք:
Նրանց ուղեկցում էր Դադիվանքի նախկին հոգևոր հովիվ տեր Հովհաննեսը, որն այժմ ծառայում է Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում:











