«Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի անցկացմամբ պայմանավորված, կաթվածահար է Վանաձոր քաղաքի երթևեկությունը։ Տեսանյութում երևում է, որ մեքենաները փողոցում կանգնած են, հազիվ հնարավոր է լինում ճանապարհ բացել շտապօգնության մեքենայի համար։
Ըստ մամուլի տեղեկությունների, այսօր հեծանվավազմին միանալու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour-ի միջազգային հեծանվավազքի «Tour of Armenia» մրցաշարը։
Մրցաշարը միջազգային չափանիշներին համապատասխան և անվտանգ անցկացնելու նպատակով նշված օրերին հանրապետության մի շարք ավտոճանապարհներին և փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի։
Մասնավորապես, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ճանապարհներ են փակվել Տավուշի և Լոռու մարզերում։
Մրցաշարը կմեկնարկի Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից և կավարտվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում։
Ժամանակավորապես փակ կլինեն Կիրանց, Աճարկուտ, Ծաղկավան, Բերքաբեր, Սարիգյուղ, Սևքար և Աչաջուր բնակավայրերի մուտքերը դեպի Հ-58 հանրապետական նշանակության ավտոճանապարհ։
Երթևեկությունը կսահմանափակվի նաև դեպի Ազատամուտ, Ակնաղբյուր, Խաշթառակ, Լուսաձոր, Ենոքավան, Գետահովիտ բնակավայրերի մուտքերը և Իջևան քաղաքի Արցախյան ու Երևանյան փողոցներում։
Դիլիջան համայնքում փակ կլինեն Հովք, Գոշ, Հաղարծին և Թեղուտ բնակավայրերի մուտքերը, Պարզ լճի խաչմերուկը, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան և Մաքսիմ Գորկու փողոցների մուտքերը դեպի Մ-4 միջպետական ավտոճանապարհ, ինչպես նաև Գետափնյա, Կալինինի և Աբովյան փողոցների մուտքերը դեպի Մ-8 միջպետական ավտոճանապարհ։
Սեպտեմբերի 11-ին Լոռու մարզում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի հետևյալ հատվածներում՝
Մ-8 մայրուղու Ֆիոլետովո-Մարգահովիտ-Լերմոնտովո հատված,
Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի,
Զորավար Անդրանիկի փողոց,
Զորավար Անդրանիկի շրջանաձև երթևեկությունից դեպի Թումանյան փողոց,
Թումանյան հրապարակից՝ Թումանյան փողոց,
Մոսկովյան և Բոշյան փողոցների շրջանաձև երթևեկությունից կամրջով դեպի Լոռվա խճուղի,
Մ-6 միջպետական ճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատված,
Փամբակի 1-ին փողոցից Մ-6 միջպետական ճանապարհով դեպի Վահագնաձոր բնակավայրի 1-ին և 4-րդ փողոցներ՝ մինչև Թումանյան քաղաքի սկզբնամասի շրջանաձև երթևեկություն,
Ստեփանավան-Ալավերդի Հ-35 մայրուղու Օձուն-Արևածագ հատված,
Արևածագից դեպի Լոռի Բերդ հատված,
Ստեփանավան-Ալավերդի Հ-33 միջպետական մայրուղի,
Ստեփանավան քաղաքի Աշոտ Երկաթի փողոց Հ-33,
Ստեփանավանի կամրջից՝ Մ-3 ավտոճանապարհ,
Չարենցի փողոցից մինչև Արևելյան փողոցի խաչմերուկ,
Բաղրամյան և Թելմանի փողոցներ։











