Դուք կտրվել եք ոչ միայն ժողովրդից, այլև մարդասիրությունից։ Այս մասին Ազգային ժողովի սեպտեմբերի 17-ի նիստում, Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության քննարկման ժամանակ, դիմելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին, հայտարարել է ընդդիմադիր փոխխոսնակ Արամ Վարդևանյանը։

«Հեռանալ մարդկայնությունից՝ նշանակում է զուրկ լինել ապրումակցման զգացումից։ Բայց ընդգծեմ ամենակարևորը․ վստահ եղեք՝ ուժեղ Հայաստան լինելու՛ է, մեր համազգային նպատակներն իրականանալու՛ են, և խաղաղությունն էլ հաստատվելու՛ է»,- նշել է ԱԺ փոխնախագահը։

Նրա հավաստիացմամբ՝ իր ներկայացրած «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դիվանագիտության միջոցով ազատագրելու է բռնազավթված հայկական հողերը։

«Եվ այո՛, մենք դա անելու ենք»,- շեշտել է ընդդիմադիր գործիչը։