Հայաստանում մի շարք միջազգային ավտոբրենդների պաշտոնական ներկայացուցիչ Eco Motors ընկերությունը մարզահամերգային համալիրում ընթացող Armenian Autoshow ցուցահանդեսին ներկայացել է լայն տեսականիով՝ բեռնատարներից և էլեկտրական մինիվեններից մինչև նորագույն քրոսովերներ։ Ընկերությունն այս անգամ ներկայացնում է նաև երկու նոր բրենդ՝ BAIC և BAW, որոնց պաշտոնական ներկայացուցիչն է դարձել մի քանի ամիս առաջ։
Eco Motors-ի հիմնադիր Արմեն Աբրահամյանի խոսքով՝ չինական երկու ավտոարտադրողների հետ համագործակցությունը պայմանավորված է հայկական շուկայում առկա մեծ պահանջարկով։ BAW-ի դեպքում հատկապես կարևոր է եղել արտաճանապարհային մեքենաների նկատմամբ հետաքրքրությունը, իսկ BAIC-ի պահանջարկն արդեն արտահայտվել է վաճառքներում։
Ընկերությունում կարևորում են նաև մեքենաների հարմարավետությունը՝ հաճախորդներին առաջարկելով այնպիսի մոդելներ, որոնք ընտրում են իրենց և իրենց ընտանիքների համար։ Ներկայացված տեսականին ներառում է հինգ և յոթ տեղանոց ընտանեկան ավտոմեքենաներ։

«Ընտանեկան մեքենաներ են, շատ հարմարավետ։ Նաև ես եմ վարում այդ մեքենայից, տասնյակ մեքենաներ վարելուց հետ, երբ այդ մեքենան վարեցի, հասկացա, որ նախկինում մեքենա չեմ վարել»,- ասում է Eco Motors-ի հիմնադիր Արմեն Աբրահամյանը։
Արտաքին ընդգծված դիզայնով և հարմարավետ սրահով մոդելները, ընկերության մասնագետների գնահատմամբ, հարմար են Հայաստանի ճանապարհային պայմաններին։ Eco Motors Group-ի ֆինանսական տնօրեն Նարեկ Հարությունյանի խոսքով՝ դրանք արդեն փորձարկվել են ինչպես քաղաքում, այնպես էլ Հայաստանի լեռնային ճանապարհներին։

«Նրանք նոր են հաճախորդների համար, բայց մեր կողմից արդեն հայաստանյան տարբեր վայրերում արդեն իսկ օգտագործվել, փորձվել են, և կարող ենք արդեն վստահ մեր հաճախորդներին առաջարկել։ Մեր մասնագետները ավտոշոուի ընթացքում մանրակրկիտ ներկայացնում են և test drive-ի հնարավորություն են տալիս հաճախորդներին, ինչպես նաև ավտոշոուի ընթացքում գործում է մինչև 7% զեղչ տվյալ մոդելների համար»,- նշում է ընկերության ֆինանսական տնօրեն Նարեկ Հարությունյանը։
Eco Motors-ի տաղավարում ներկայացված է նաև BAW M8 բիզնես դասի յոթ տեղանոց էլեկտրական մինիվենը։ Ընկերության կոմերցիոն բաժնի ղեկավար Վարուժան Անտոնյանի խոսքով՝ այն համապատասխանում է Yandex-ի «Պրեմիեր» սակագնի պահանջներին, ինչը կարևոր է ուղևորափոխադրումների ոլորտում աշխատող հաճախորդների համար։

BAW M8-ի համար ընկերությունն առաջարկում է հինգ տարի կամ 200 հազար կիլոմետր անվճար երաշխիքային սպասարկում։ Ըստ ներկայացուցչի՝ այն տարածվում է բոլոր բաղադրիչների վրա՝ բացառությամբ անվադողերի։ Հաճախորդներն ապահովվում են նաև պահեստամասերով, աքսեսուարներով և ամբողջական սպասարկմամբ։
Բիզնեսի համար նախատեսված առաջարկների թվում է նաև «Ռուիչի» EC75 սառնարանային բեռնատարը՝ կարգավորվող ջերմաստիճանով և երաշխիքային սպասարկման հատուկ պայմաններով։
«Սառնարանային բեռնատարը ունի -20-ից մինչև +35 կառավարվող ջերմաստիճան, ինչպես նաև ունի հինգ տարի կամ 200000 կիլոմետր երաշխիքային անվճար սպասարկում, և կոմերցիոն բիզնեսները կարող են մինչև վերջ վստահ լինել, որ իրենց կողքին կանգնած է Էկոմոթերսը ֆուլ սպասարկմամբ, այսինքն թե՛ պահեստամասերով, թե՛ մեքենաների աքսեսուարներով, ինչպես նաև դիագնոստիկ ապարատներով»,- նշում է Վարուժան Անտոնյանը։
Eco Motors-ում վստահելիությունը կապում են նաև հետվաճառքային սպասարկման հետ։ Ընկերության վաճառած մոդելների համար գործում է մինչև 5 տարվա երաշխիքային սպասարկում՝ տվյալ մոդելի պայմաններին համապատասխան։ Խնդիրների դեպքում հաճախորդները կարող են դիմել Դավիթ Բեկ փողոցում գտնվող սպասարկման կենտրոն։
Armenia Auto Show-ի շրջանակում Eco Motors-ի տաղավարում ներկայացված մոդելների, այդ թվում՝ կոմերցիոն մեքենաների, էլեկտրական մինիվենների և բեռնատարների համար առաջարկվում են 4–7% զեղչեր։ Հատուկ պայմանները գործում են ցուցահանդեսի ընթացքում։ Մոդելներին ծանոթանալու և փորձնական վարում իրականացնելու համար այցելուները կարող են մոտենալ ընկերության տաղավար մինչև կիրակի՝ ժամը 20։00-ն։











