ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը արդեն 2 ժամ է՝ մարել չի հաջողվում, հաղորդում է NEWS.am–ի թղթակիցը։
Քիչ առաջ հրշեջներից մեկի ինքնազգացողությունը վատացավ ու նրան տեղափոխեցին հիվանդանոց։
Ըստ ՆԳՆ–ի՝ այսօր ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան։











