Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը, մայիսի 25-ին, երեկոյան ժամը 20:30-ին, Մաշտոցի պուրակում կներկայացնի «Բնության հաշվեհարդար» ֆիլմը:
Այն պատմում է հանքարդյունաբերությունից տուժած մարդկային ճակատագրերի, բնապահպանական նորմերը խախտած մի շարք դեպքերի, պետական քաղաքականության բացակայության, օրենսդրական բացերի, մի շարք հիվանդությունների եւ դրանք բուժելու խնդիրների, գյուղացիների ֆինանսական վիճակի մասին:
«Հաջորդը կարող ես լինել դու: Կանխիր աղետը,փոխիր կարծրատիպերը, պաշտպանիր առողջ միջավայրում ապրելու քո իրավունքը»,-ասված է կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ:











