Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե ինչու տեղի բնակչությանը չեն տեղեկացրել ադրբեջանցի զինվորի սահմանի հատման մասին։
Կառավարության ժամի ընթացքում, պատասխանելով «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի հարցերին, Փաշինյանը հայտարարել է, որ վստահություն չի եղել, թե փախուստի դիմած զինվորը հայկական տարածքում է։ Այն հարցին, թե ինչպես է նա անցել, կպատասխանի քննությունը, ինչպես նաև այն հարցին, թե ինչու ականապատ դաշտերը չեն գործել։
Փաշինյանը կրկնել է ավելի վաղ հնչեցրած այն փաստարկը, ըստ որի մայրական բնազդը կնոջը թույլ չի տվել սպասել ոստիկանության ժամանմանը, իսկ եթե նա սպասեր, գուցե ոչինչ էլ տեղի չունենար։ Միաժամանակ Փաշինյանը ընդդիմությանը մեղադրել է ադեկվատությունը կորցնելու մեջ, որը քրեական միջադեպը վերածել է դիվերսիոն-ահաբեկչական գործողության։ Վարչապետը վստահեցրել է, որ տուժածը բուժման ընթացքում ոչ մի բանի կարիք չի ունենա։
Տարբերակը, ըստ որի ադրբեջանցի զինվորը ոստիկանության հայտնվելու դեպքում կարող էր կրակ բացել և վիրավորել կամ սպանել իր մոտ պատանդ պահվող երեխաներին, Փաշինյանը ինչ-ինչ պատճառներով չի դիտարկում։











