Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ հանդիպմանը բավական երկար խոսեցինք ներքաղաքական խնդիրներից, նաև մեր տեսակետը ներկայացրեցինք դատական համակարգի հետ կապված, ընտրությունների արդյունքների, խախտումների և մեծ հաշվով այն բոլոր խնդիրների հետ կապված, որ նաև մենք հրապարակային ենք խոսում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 8–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Խոսել ենք նաև ԹՐԻՓՓ–ից, փորձել ենք ավելի մանրամասներ հասկանալ։ Շատ բաների հետ կապված չեմ կարող ավելի մանրամասներ հայտնել»,–ասաց նա։
Հարցի՝ն ամերիկյան կողմին վելի շատ ինչն էր հետաքրքրում, ընդդմիադիր պատգամավորը պատասխանեց. «Հիմնականը ներքաղաքական իրավիճակն էր, և ԹՐԻՓՓ–ի ետ կապված թեման էր։ Քանի որ ընդհանուր պայմանավորվածություն այն է որ ամեն դեպքում փակ հանդիպում է եղել, շատ մանրամասներ չեմ ուզում հայտնել։ Մենք ունեինք հարցեր, շատ հստակ ներկայացրեցինք ժողովրդավարության հետ կապված խնդիրները, օրենքի գերակայության խախտումները, մեծ հաշվով այն ամենը, ինչ որ մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանից և իր համակարգից, դատական համակարգից։ Նաև կարևորել ենք, որ մեր արևմտյան գործընկերները ավելի շատ այս ամեն ինչը ուշադրության կենտրոնում պահեն և փորձեն այս մասով ինչ-որ գործողություններ անել։
Նշել ենք, որ ունենք իսկապես աննախադեպ իրավիճակ, երբ ընտրություններում փաստորեն երեք ուժերը, որոնք հաղթահարել են խորհրդարան անցնելու շեմը, երեքի ղեկավարներն էլ գտնվում են ապօրինի կալանքի տակ։ Իհարկե, նրանք տեղեկացված են։
Նաև եկեղեցու հետ կապված խնդիրը մոռացա ասել, որ նույնպես քննարկվող թեմաներից էր։ Մենք փորձել ենք նաև հասկանալ, լսել իրենց կարծիքը այս ամեն ինչի հետ կապված»,–ասաց նա։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։











