Հելնեին, կրակեին, սպանեին, ի՞նչն ա խնդիրը։ Կառավարության նիստին հաջորդած ավանդական ճեպազրույցի ժամանակ այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի տարածքում հայտնված ադրբեջանցի հովվի մասին հարցին։

«Մարդը անցել է, զինվորականները հայտնաբերել են, հանձնել են Ազգային անվտանգության ծառայության մարմիններին»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ աշխարհում չկա այնպիսի սահման, որը մարդը չկարողանա հատել։

Կառավարության ղեկավարը նաև հայտնեց, որ հովվին արդեն հանձնել են ադրբեջանական կողմին։