Քննարկում ենք Արաբական Միացյալ Էմիրությունների հետ ներդրումային համաձայնագիր և «Ուժեղ Հայաստան»–ի մեր գործընկերները այդ ընթացքում բողոքում են ներմուծման աճից, արտահանման անկումից, գյուղատնտեսական անկումից, ասում են, որ տնտեսության կառուցվածքը պետք է փոխել, նոր արտադրություններ պետք է հիմնել, պետք է նավթը ներմուծել ԱՄԷ–ից և այլն։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28–ին, ԱԺ–ում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
«Ժողովուրդ ջան, մեր մեջի գործարարը դուք եք, դուք եք մեր մեջի հարուստը, Ֆորբսի ցուցակում եք, տաղանդավոր գործարարներ եք, բա արե՛ք։ Մենք հնարավորությունը ստեղծել ենք, ասում եք՝ ներմուծենք Արաբական Էմիրություններից, ներմուծե՛ք։ Հեսա համաձայնագիրը կվավերացնենք, դուխով ներմուծեք Արաբական Էմիրություններից, եթե տնտեսապես դա շահավետ է լինելու։
Նավթավերամշակման գործարան չէ՞, պիտի կառուցեիք, դա էլ ուշանում է արդեն, հեսա տարին պրծնում է։
Խոստանում էիք, որ Վանաձորի «Քիմպրոմն» եք վերագործարկելու, վերագործարկեք, ինչի՞ կարիք կա, ասեք, ժողովուրդ ջան։ «Մի խլեք»–ը ո՞րն է, «խլել» ասելով ՀԷՑ–ն եք ակնարկում։ ՀԷՑ–ը չի խլվել, ՀԷՑ–ը ազգայնացվում է, վերադարձվում է ժողովրդին, ումից որ ժամանակին խլվել է, դա է տեղի ունեցել։ Ինչքան գումար եք տվել ու հիմա ինչքան եք պահանջում։
Մեր միջի գործարարը դուք եք, ուզում եք հիմնել արտադրություն, հիմնեք, եթե հնարավոր է։ Նավթ էլ ներկրեք, վերամշակեք էլ, Վանաձորի Քիմպրոմն էլ վերագործարկեք, եթե խնդիրներ կծագեն, կգաք այստեղից կասե՝ այ խնդիր է ծագել, ուզում էինք էմիրություններից նավթ, կամ բենզին ներկրել, սահմանի վրա մեզ չթողեցին, կամ ուզեցան փայ մտնել, կամ խանգարեցին։ Այնպես որ «Флаг в руки», սկսում ենք ներկրել ինչ ուզում եք, որտեղից ուզում եք, պետության և ձեզ համար շահավետ պայմաններով»,–հայտարարեց Եղոյանը։











