Ես մի քիչ չափերով մեծ եմ, երևացել եմ, բայց բոլորն էլ այդտեղ խփում էին։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Նարեն Բաբայանը՝ անդրադառնալով օրեր առաջ ԱԺ դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքին։
«Մեզնից չի սկսվել կռիվը։ Եթե նվազ է, թող կռիվ չանի։ Ի սկզբանե, ես մոտեցել, բաժանել եմ, բայց երբ Տարոն Չախոյանին հարվածեցին, դրանից հետո է սկսվել կռիվը։ Իսկ ես ում հարվածել եմ, ինքը կռվի մեջ է եղել։ Ես աջ ու ձախ չեմ հնձել, ես խփել եմ էն մարդուն, ով որկռվի մեջ է եղել և խփել է մեր թիմակցին։
Այո, ի սկզբանե Գառնիկ Դավթյանին եմ խփել։ Դուք տեսե՞լ եք, որ Տիգրան Աբրահամյանը աթոռն է վերցնում, որ շպրտի։ Չի կարողանում, որովհետեւ ծանր էր աթոռը, բայց ի սկզբանե հանել էր, որ շպրտի»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ «Ուժեղ Հայաստանից» Էդգար Ղազարյանի նկատմամբ ագրեսիա կա, Նարեկ Բաբայանն ասաց. «Դա որ մեր ընկերներից խոսում է, հետևից իր մեկնաբանությունը թողնում է, դա սխալ է։ Այսքան ժամանակ ընդդիմադիր պատգամավորների խոսելու ժամանակ ես կամ իմ ընկերները մեկնաբանություն թողե՞լ ենք, ո՞վ է թողել, այն էլ քմծիծաղով»։
Ինչ վերաբերում է իր՝ բանակից ազատվելու փաստին, Նարեկ Բաբայանն ասաց, որ առողջական խնդիրների պատճառով է ազատվել։
Հարցին՝ հիմա ի՞նչ խնդիրներով է զբաղվում որպես պատգամավոր, հատկապես, որ ելույթի ունենալիս իրեն չենք տեսել, ՔՊ–ական պատգամավորն ասաց. «Մեր Չարենցավան համայնքի բոլոր դպրոցների պահով, ճանապարհների պահով, ՏԿԵ նախարարի հետ եմ խոսել, կրթության նախարարի հետ եմ խոսել, առողջապահության խնդիր ունենք մեր ԲԿ-ի հետ, որտեղ չկան համապատասխան սարքավորումներ։ Կոտայքի մարզը պատգամավոր չի ունեցել ու մարդ չի եղել, որ շատ հարցեր բարձրաձայնի»։











