Նոր Նորքի դատարանում սկսվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցով դատական նիստը։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է հուլիսի 7-ին՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման մեղադրանքներով։ Ավելի ուշ նրա նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ հարկերի վճարումից խուսափելու մեղադրանքով։
Սեպտեմբերի 4-ին դատարանը երկու ամսով երկարաձգել է ԲՀԿ առաջնորդի կալանքի ժամկետը։











