Վստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կալանքի են տանելու, բայց նաև վստահ եմ, որ այս իշխանության ծրագիրը, ինչպես Եկեղեցու դեպքում, այնպես էլ այս դեպքում, չի աշխատելու: Այս մասին Քննչական կոմիտեի շենքի մոտ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Սա մեկ մարդու դեմ չէ, նա ամենամեծ ընդդիմադիր առաջնորդի միջոցով փորձում է ցույց տալ ընդդիմադիրներին, որ ինքը կարողանում է կառավարել երկրում իրավիճակը, որ ինքը կարողանալու է մեզ այնպես անել, որ ձայն չհանենք իր արած մութ գործերի համար։ Մենք ներկայացնում ենք մեր ժողովրդի մեծամասնությանը, ընդդիմադիր մեծամասնությանը։ Իրենք այս քայլով մեր ժողովրդի մեծամասնությանն ասել, որ, ինչպես իրենք են ասում, ժողովուրդը նստի տեղները, իրենք էլ իրենց մութ գործերն անեն, բայց ժողովուրդը չի նստելու իր տեղը»,- իր խոսքում ասաց Նարեկ Կարապետյանը։

Նա նշեց, որ վստահ է՝ Սամվել Կարապետյանին կալանքի են տանելու. «Բայց նաև վստահ եմ, որ այս իշխանության ծրագիրը, ինչպես Եկեղեցու դեպքում, այնպես էլ այս դեպքում, չի աշխատելու»:

Նարեկ Կարապետյանն ասաց, որ ԱԺ պատգամավորները պետք է պինդ լինեն. «Պետք է վստահ լինեն, որ ինչ ասես՝ կարող է լինել։ Դուք պետք է վստահ լինեք, որ եթե մտել եք այս գործի մեջ, պետք է իմանաք՝ ուր եք մտել։ Ալիևի սահմանադրությունը պետք է չանցնի»:

Կարապետյանն անդրադառնալով հատուկ միջոցառում անցկացնելուն՝ նշեց, որ երկու ժամ անց այդ մասին կտեղեկացնեն. «Այդ միջոցառումը հավաք չէ, այդ մասին մենք մեդիայով կներկայացնենք։ Այն կարևոր քայլ է լինելու ապագայում, որ մենք կարողանանք պահել մեր երկրի իրական անկախությունը, ինքնիշխանություն անելով իրենք ուրիշի պատվերով չկարողանան փոխել Սահմանադրությունը»:

Նա հայտարարեց, որ մեկ ժամից սկսելու է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննությունը. «Չնայած մենք գիտենք՝ ինչ է լինելու, բայց մենք ուզում ենք այնտեղ լինել, որ ցույց տանք՝ ժողովրդի մեծամասնությունը հանգիստ չի նստելու»: