Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 5-ին կայացած ճեպազրույցում կրկնել է Բրյուսելում ավելի վաղ հնչեցրած միտքը՝ 2027-2028 թվականներին ԵՄ-ին անդամակցելու գործընթացի հնարավոր մեկնարկի մասին։

Փաշինյանը նշել է, որ ասվածը չի նշանակում նախապատրաստական աշխատանքների սկիզբ։ Վարչապետը պարզաբանել է, որ, ինչպես խոստացել էին ժողովրդին, սկսել են նախապատրաստվել այլընտրանքի ձևավորմանը։ Նա վստահեցրել է, որ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, սակայն հենց ԵԱՏՄ գործընկերներն են բարձրացնում կողմնորոշվելու և հանրաքվե անցկացնելու հարցը։

«Նախկինում ես ասել եմ, որ այս պահին հանրաքվե անցկացնելու առարկա գոյություն չունի։ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ է առնվազն որոշակի ընթացակարգեր անցնել։ Մենք գնում ենք այդ ճանապարհով։ Ինձ համար ակնհայտ է, որ գործընթացն ընթանում է այն ուղղությամբ, որպեսզի մենք ի վերջո 2027 կամ 2028 թվականին պաշտոնապես դիմենք ԵՄ լիիրավ անդամակցության գործընթաց սկսելու հարցով։ Առավել ևս, որ կա գործող օրենք»,— հայտարարել է Փաշինյանը։