«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը նոյեմբերի 5-ին հանդիպում է անցկացնում մտավորականության ներկայացուցիչների հետ։
Նախօրեին ուշ երեկոյան նա հանդիպում է ունեցել մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Դրա արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն՝ համազգային համախմբման անհրաժեշտության, Ադրբեջանի պարտադրած Սահմանադրությունից հրաժարվելու, առանց միակողմանի զիջումների ու տարածքային կորուստների խաղաղություն հաստատելու, ազգային ինքնությունն ու Հայ առաքելական եկեղեցին պաշտպանելու, ինչպես նաև ժողովրդավարական իրավունքներն ու ազատությունները վերականգնելու մասին։











