ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Երևանի պետական համալսարանից դասախոսների ազատումներին։ Նրանցից ոմանք հայտարարում են, որ կադրային որոշումները քաղաքական դրդապատճառներ ունեն։

Ըստ նախարարի՝ աշխատանքից ազատումը վիճարկող դասախոսները պետք է իրենց դիրքորոշումը պաշտպանեն իրավական դաշտում։

«Կան մարդիկ, որոնք վիճարկում են աշխատանքից ազատելու որոշումները։ Բնականաբար, կլինի համապատասխան դատական գործընթաց․ նրանք կներկայացնեն իրենց հիմնավորումները, բուհը՝ իր հիմնավորումները։ Կարծում եմ՝ այդպես էլ որոշում կընդունվի»,- հայտարարել է Անդրեասյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին այն դասախոսների հայտարարությունների վերաբերյալ, որոնք պնդում են, որ իրենց ազատել են քաղաքական դրդապատճառներով։

Նախարարն ընդգծել է, որ նման իրավիճակներում անհրաժեշտ է առաջնորդվել իրավական ընթացակարգերով։