Երևանում, այսօր՝ նոյեմբերի 6–ին, շարունակվում են Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի աշխատանքները, որը մեկնարկել է երեկ՝ նոյեմբերի 5-ին և կշարունակի աշխատանքները մինչև նոյեմբերի 8-ը։
Այս պահին ելույթ է ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ներկայացնում է «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը։
Պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ին։ Բացման ելույթում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն առանձնահատուկ նշել է, որ Հայաստանի և սփյուռքի հարաբերությունների մասին խոսելիս անպայման պետք է ընդգծել իրական Հայաստանի գաղափարախոսությունը։
Նույն օրը վարչապետը ընդունել է գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած սփյուռքի գործերի հանձնակատարներին։
Այն համահայկական հիմնարար հարթակ է, որը միավորում է Հայաստանի և Սփյուռքի ներկայացուցիչներին՝ արդի մարտահրավերները, կայուն զարգացման ուղիները և համագործակցության հարցերը քննարկելու համար։











