Երևանի մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մուտքի մոտ խցանումներ են, մարդիկ հերթ են կանգնած, որպեսզի կարողանան ներս մտնել։ Ներսում ևս բազմամարդ է։ Պատճառն այն է, որ փոխարինում են շարժասանդուղքները։

Օրեր առաջ Մետրոպոլիտենը հայտարարություն էր տարածել՝ նշելով. «Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանում երրորդ շարժասանդուղքի ապամոնտաժման աշխատանքները հնարավորինս սեղմ ժամկետներում սկսելու և ավարտելու նպատակով երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։

Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանում շարունակվում են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները։

Երրորդ շարժասանդուղքի ապամոնտաժման աշխատանքները հնարավորինս սեղմ ժամկետներում սկսելու և ավարտելու նպատակով երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։ Այս հանգամանքով պայմանավորված՝ հնարավոր են ուղևորների կուտակումներ և հերթեր գործող անցակետերում։

Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար և շնորհակալություն հայտնում ըմբռնման ու համբերատարության համար»։