Ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարապետ Բադալյանը՝ անդրադառնալով նրան վարչապետ Նիկոլ Փաշինյանը «վնգստացող դատավորներ» արտահայտությունից հետո հիմա էլ ասում է, որ կա դատական մաֆիա։

«Մենք ունենք շատ ավելի լավ դատական համակարգ քան 20 տարի առաջ, շատ ավելի լավ համակարգ քան 10 տարի առաջ։ Այդ պրոգրեսը ոչ մեկ չի կարող չճանաչել։ Միշտ էլ զարգնալու տեղ կա։

Վարչապետի հայտարարությունների հետ կապված պարզաբանումը խնդրում եմ՝ իրենից հարցրեք։ Ես որպես դատավոր երբևիցե ճնշման չեմ ենթարկվել»,–ասաց նա։

Հարցին՝ ինքտը չի վիրավորվո՞ւմ, երբ վարչապետը ողջ դատական համակարգի մասին ասում է՝ մաֆիոզների է սպասարկում, Բադալյանը պատասխանեց. «Թող վիրավորվեն նրանք, ում դա վերաբերվում է։ Համակարգը մշտապես ճնշումների ներքո է և ձեր կողմից, և օրենսդիրի, և գործադիրի կողմից։ Մենք սովոր ենք այդ ճնշումներին, և կարողանում ենք ապահովել անաչառ քննություն»։

Դիտարկմանը, որ վարչապետը հայտարարել է, որ նոր սահմանադրության դեպքում դատավորները դառնալու են պաշտոնակատարներ, արդյոք այստեղ խնդիր չկա դատավորների անկախության երաշխիքների տեսանկյունից, Կարապետ բադալյանն ասաց. «Այն հայտարարությունները, որ արել է վարչապետը, խնդրում եմ տվեք իրեն, իրենք կպարզաբանեն։ Միասնական համակարգ լինելով, յուրաքանչյուր դատավոր ինքը իր գործերով է պատասխանատու այն ամեն ինչի համար, ինչը կատարվում է։ Այսինքն ես կարող եմ պատասխան տալ այն արդարադատության համար, որը ես եմ իրականացրել կոնկրետ գործերով։

Միգուցե իրենք տեսադաշտը այլ կողմից է, իրենք նայում և տեսնում են շատ խնդիրներ, որոնք ես իմ տեսադաշտից չեմ տեսնում»։

Նշենք, որ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի հրամանով ՝ դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել:

Ընդհանուր ժողովի օրակարգում դատավորների գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրության հարցն է։