Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում, դատավոր Աննա Շիլաջյանի նախագահությամբ, այսօր՝ նոյեմբերի 23–ին մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Էդմոն Մարուքյանի՝ վիրավորանքի և զրպարտության հայցի քննությունը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9֊ին դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան ընդդեմ Էդմոն Մարուքյանի։

Հայցի առիթ է հանդիսացել հունիսի 9-ին Մարուքյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութը, որտեղ վերջինս ընտրությունների վերաբերյալ հայտարարություններ է արել և Փաշինյանին անվանել «տարրական պուճուր ընտրակեղծարար»։

Փաշինյանը պահանջում է պարտավորեցնել Մարուքյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել և հերքել տարածած տեղեկությունները, ինչպես նաև վճարել ընդհանուր 6 մլն դրամ փոխհատուցում (2 մլն դրամ՝ վիրավորանքի, և 4 մլն դրամ՝ զրպարտության համար)։