Հայաստանի պետական դրոշի եւ պետական խորհրդանիշների տոնի կապակցությամբ Երեւանում, հունիսի 15-ին, կանցկացվի տոնական քայլերթ: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամից, միջոցառմանը կմասնակցեն բազմաթիվ երեխաներ, երիտասարդներ, պարային ու երաժշտական խմբեր:
Տոնին ընդառաջ նկարահանվել է «Իմ պետության խորհրդանիշները» տեսահոլովակը՝ երեխաների մասնակցությամբ։











