Ընթանում է հակասահմանադրական ճանաչված հոդվածի գործով Հակակոռուպցիոն դատարանի հերթական նիստը։
Հիշեցնենք, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից բացի՝ մեղադրյալի կարգավիճակ ունեն պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Աղմկահարույց գործով անցնող անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր ՍԴ որոշումից հետո, որով մեղադրանքի հիմքում ընկած հոդվածը ճանաչվել էր հակասահմանադրական։ Որոշումը բողոքարկվել էր, և գործը փոխանցվել էր Հակակոռուպցիոն դատարան։











