Լոռիի մարզում հուլիսի 8-ին երկու կանանց վրաերթի ենթարկված վարորդի համար երկամսյա կալանքի որոշում կկայացվի վաղը: Ինչպես NEWS.am-ին հայտնում է Լոռիի թղթակիցը, Լոռիի մարզի քննչական բաժնի քննիչ Վաղինակ Մարտիրոսյանը այսօր` հուլիսի 10-ին դիմել է մարզի ընդհանուր իրավասության դատարան Վանաձոր քաղաքի բնակիչ, 44 ամյա Հովհաննես Գինոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառելու որոշում կայացնելու համար: Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Հարությունյանը դռնփակ դատական նիստը հետաձգել է` այն նշանակելով վաղը` հուլիսի 11-ին: Հովհաննես Գինոսյանը տեղափոխվել է ոստիկանության Վանաձորի բաժնի ձերբակալվածների պահման վայր:
Ինչպես ավելի վաղ NEWS.am-ին հայտնել էր Լոռիի թղթակիցը, հուլիսի 8-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Վանաձորում: Վանաձոր քաղաքիԲաղրամյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը ժամը 22:30-ի սահմաններում վրաերթի է ենթարկել 2 կնոջ եւ թողնելով անօգնականվիճակում, դիմել փախուստի: Դեպքի վայրում հայտնաբերվել է «Օպել» մակնիշի մեքենայի նշան եւ 19 ՏՍ 323 համարանիշ:
Վրաերթի ենթարկվածներն են Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցի բնակչուհի, 58-ամյա Անահիտ Միտիչյանը եւ Սպիտակ քաղաքի բնակչուհի, 23-ամյա Աննա Բոյախչյանը: Նրանք երկուսն էլ տեղում մահացել են:
Մեքենայի ղեկին եղել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 44-ամյա Հովհաննես Գինոսյանը: Ըստ շրջանառվող լուրերի, նա աշխատել է «Հայաստանիէլեկտրոցանցեր» ընկերության «Դեբեդ» մասնաճյուղում, որպես տեղամասի պետ:
Քիչ անց մեքենան հայտնաբերվում է դեպքի վայրից քիչ հեռու` Ժդանով փողոցի 20 հասցեում ՝ դիմային մասը ամբողջությամբ ջախջախվածվիճակում:Փաստի առթիվ Լոռիի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով(Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելիմարդու մահ`պատժվում ազատազրկմամբ` 4-10 տարի ժամկետով`որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելուիրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով) և 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով:






Լուսանկարները և տեսանյութը` Էդվարդ Արզումանյանի











