Սեւան-Դիլիջան ճանապարհը սարսափելի վատ վիճակում է: Այս մասին NEWS.am-ի խմբագրություն ահազանգեց մեր ընթերցողներից մեկը` Նժդեհը: Նա աշխատում է «Ռենկո» ընկերությունում եւ աշխատանքի բերումով շաբաթը մեկ անգամ այցելում է Դիլիջան, քանի որ այնտեղ կառուցում են Կենտրոնական բանկի երկրորդ մասնաճյուղը:
Նժդեհը պատմեց, որ մինչեւ թունել մտնելը ճանապարհը նորմալ է, սակայն թունելից հետո անընդհատ փոսեր են եւ ինչպես էլ շրջես մեքենայի ղեկը, միեւնույն է, չես խուսափի դրանցից: «Ռենկոյի» աշխատակիցը ենթադրում է, որ այդ փոսերը գոյացել են ձմռանը` ձյան, անձրեւաջրերի հետեւանքով, եւ դրանից հետո այն չի վերանորոգվել:
«Դա խայտառակություն է մեր երկրի համար, իտալացիներն այդ ճանապարհով ամեն օր գնում-գալիս են, ծաղրի առարկա է բոլորիս համար»,- ասաց նա:











