Ղրիմում վախճանվել է բելառուսցի երգիչ Յակով Նաումենկոն, որին որդու հետ միասին համերգի ժամանակ գազանաբար ծեծել էին անվտանգության աշխատակիցները: Ժողովրդական արտիստի գանգն են կոտրել, իսկ նրա որդու ծնոտը:
Ժողովրդական 53-ամյա արտիստ Յակով Նաումենկոյի մահվան մասին օգոստոսի 27-ին հայտնում է «Եվրոռադիոն»` հղում անելով երգիչ Ալեքսանդր Տիխանովիչին:
Մեկ շաբաթ առաջ Յակով Նաումենկոն Սեւաստոպոլում փառատոնի էր մասնակցում: Այնտեղ, ըստ նախնական տեղեկատվության, նա ցանկացել է բեմի հետնամաս գնալ, քանի որ ելույթ ունեցողների շարքում իր ընկերն է եղել: Սակայն անվտանգությունը նրան չի թողել եւ ուժ է կիրառել:
Ըստ Ալեքսանդր Տիխանովիչի` Նաումենկոն մահացու ծեծվել է եւ մահացել հիվանդանոցում` գիտակցության չգալով: Մի քանի օր նա միացված է եղել արհեստական շնչառության սարքին:
Տուժել է նաեւ երգչի որդին`Տիխոնը, որի ծնոտն էր կոտրվել, հայտնում է NEWSru.com-ը:
Յակով Նաումենկոն Բելառուսի վաստակավոր արտիստ էր, Բելառուսի Պետական սիմֆոնիկ եւ էստրադային նվագախմբի, Բելառուսի Հանրապետության Իոսիֆ Ժինովիչի անվան ազգային ակադեմիական ժողովրդական նվագախմբի մենակատար, «Բելկոնցերտ» ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավար:











