Starship խմբի սոլո-կիթառահար Մարկ Աբրահամյանը մահացել է սրտի կաթվածից 46 տարեկան հասակում ` Նեբրասկա նահանգի Նորֆոլկ քաղաքի DeVent Center-ի բեմում ելույթից հետո:
Ինչպես հաղորդում է Rolling Stone պարբերականը, Starship-ը բացել է համերգաշար, որում նաեւ մասնակցել են պրոգրեսիվ-ռոքերներ Survivor-ը եւ Boston-ը: Շոուի ավարտից անմիջապես հետո Աբրահամյանը գնացել է դիմահարդարման իր սենյակ, որտեղ բողոքել է վատ ինքնազգացողությունից: Երաժշտի համար «Շտապ օգնություն» են կանչել, սակայն հիվանդանոց տեղափոխելուն պես նա մահացել է :
Մարկը Starship-ին միացել է 11 տարի առաջ: Խումբը գործում է 1960-ական թվականներից եւ հանդիսանում է Jefferson Airplane-ի եւ Jefferson Starship-ի բեկորները:











