Լոս Անջելեսում կայացած MTV Video Music Awards-ի մասնակիցներին եւ հյուրերին ցուցադրվել է տեսահոլովակ` նկարահանված Pussy Riot փանկ-խմբի անդամների անունից: Ձայնագրության մեջ դիմակավորված կանայք շնորհակալություն են հայտնում բոլոր այն երաժիշտներին, ովքեր հանդես են եկել իրենց աջակցությամբ:
Տեսահոլովակի մեջ երեւում է, թե ինչպես են ֆեմինիստուհիներ պատեր բարձրանում, այնուհետեւ այրում են նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարը` Ռուսական երկրի ղեկավարի հասցեին մեղադրանքներ հնչեցնելով եւ նրան խոստանալով ողջ երկրում բողոքի «հրդեհների» շարունակություն:
Ենթադրվում է, որ տեսահոլովակի ձայնագրությամբ զբաղվել են փանկ-խմբի չհայտնաբերված մնացած անդամները, գրում է ՌԲԿ-ն:
Հիշեցնենք, որ 2012 թ-ի օգոստոսին հայտնի է դարձել, որ Pussy Riot փանկ-խմբի երկու ներկայացուցիչներ լքել են Ռուսաստանի տարածքը: Pussy Riot-ի անդամների քրեական հետապնդման պատճառ դարձաց ներկայացումը տեղի է ունեցել փետրվարի 21-ին: 40 րոպեանոց ելույթի համար փանկ-խմբի երեք կատարողներ դատապարտվել են երկամյա ազատազրկման:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղերդել էր, որ սեպտեմբերի 6-ին MTV երաժշտական հեռուստաընկերությունը Լոս Անջելեսում տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ որոշել է «Տարվա տեսահոլովակը»: Հաղթող է ճանաչվել Քեթի Փերին`«Wide Awake» ստեղծագործությամբ:











