Ուղիղ մեկ տար առաջ կյանքից հեռացավ  Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը: Իր ողջ կյանքի ընթացքում նա չի դադարել զարմացնել նրանց, ովքեր անտարբեր չեն համակարգչի նկատմամբ:

Սթիվ Ջոբսը մահացել է 2011 թ.-ի հոկտեմբերի 5-ին` երկարատեւ ծանր հիվանդությունից: 2004 թ.-ին նա աշխարհին հայտնել էր այն մասին, որ իր մոտ հայտնաբերվել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ: Նույն տարվա հուլիսին Apple-ի ղեկավարը բարդ վիրահատութան է ենթարկվել:

Սակայն 2009 թ.-ին Սթիվի մոտ կրկին գլուխ է բարձրացրել հիվանդությունը, իսկ երկու տարի անց նա մահացել է: Սթիվ Ջոբսը 56 տարեկան էր:

Այսօր Apple-ը  իր կայքում  Սթիվին նվիրված տեսանյութ  է տեղադրել: Ընկերության հիմնադիրը ներկայացված է սեւ-սպտակ լուսանկարներով, որոնք ուղեկցվում են հատվածներով նրա ելույթներից: Հոլովակը ավարտվում է այսպես. «Հիշում ենք Սթիվին: 1955 թ. –ի փետրվարի 24- 2011 թ.-ի հոկտեմբերի 5»:

Apple-ի նոր ղեկավար Թիմ Կուկը գրում է. «Նրա արտակարգ կյանքը իր արտացոլանքն է գտել յուրաքանչյուրիս մեջ, շատ  հարցերում նա աշխարհն ավելի լավն է դարձրել: Ամենամեծ նվերներից մեկը, որը Սթիվը տվել է աշխարհին` Apple-ն է»:

Ինչպես նշում է «Կամպյուլենտան», չնայած Սթիվ Ջոբսը հեռացել է, նրա գործը ոչ միայն ապրում է, այլեւ վստահորեն զարգանում է: Օգոստոսին Apple-ը  ճանաչվել է աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը, որի կապիտալիզացիան հասել է 624 միլիարդ դոլարի: