Յոկո Օնոն խաղաղության մրցանակը շնորհել է ամերիկյան փոփ-աստղ Լեդի Գագային` վերջինիս իրավապաշտպան եւ բարեգործական գործունեության համար: Պարգեւատրման արարողությունը տեղի է ունեցել Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում, հոկտեմբերի 9-ին` Ջոն Լենոնի ծննդյան օրը:
«Լեդի Գագան առաջին տեղն է զբաղեցնում որպես երգչուհի եւ երգերի հեղինակ: Երբ դուք կանգնած եք առաջին տեղում, դուք չեք ցանկանում ռիսկի դիմել: Սակայն նա ռիսկի է դիմում»,-իր ընտրությունը բացատրել է Յոկո Օնոն: Իր հերթին Լեդի Գագան հայտնել է, որ մրցանակային գումարը կփոխանցի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամին, գրում է «Վեստի.ru»-ն:
Այս տարի ավելի վաղ «Լենոնի անվան խաղաղության մրցանակը» շնորհվել էր ռուսական նշանավոր սկանդալային Pussy Riot խմբին, որի երեք անդամները երկու տարվա ազատազրկման են դատապարտվել` խուլիգանության մեղադրանքով: Ջոն Լենոնին անվան մրցանակը առաջին անգամ տրվել է 2002 թ-ին եւ հանձնվում է տարին երկու անգամ:











